Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի առաջնության ֆուտբոլիստների ամանորյա շնորհավորանքները

2015 թվականը մոտենում է ավարտին՝ իր տեղը զիջելով 2016-ին։ Նոր տարուն ընդառաջ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տարբեր ակումբների ներկայացուցիչները իրենց շնորհավորական ուղերձն են հղում հայ ազգին, մարզասերներին ու իրենց երկրպագուներին։

[ale_testimonial link=”” style=”dark” avatar=”http://i.imgur.com/WkHYazF.png” name=”Գևորգ Կասպարով («Ալաշկերտ»)”] Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին ու Սուրբ ծնունդը։ Ցանկանում եմ խաղաղություն, բարգավաճում, հայկական ֆուտբոլին՝ բազում հաղթանակներ, և թող գալիք տարում լինեն միմիայն հաջողություններ։ [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”light” avatar=”http://i.imgur.com/QM7dcYz.png” name=”Սեկու Մամադու Ֆոֆանա («Ալաշկերտ»)”] Հուսով եմ, որ այս նոր տարում ձեր կյանքում նորանոր հաջողությունների կհասնեք, որ բոլոր դժվարությունները կհաղթահարվեն։ Ցանկանում եմ, որ ձեր և ձեր հարաատների սրտերը միշտ լցված լինի երջանկությամբ։ [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”dark” avatar=”http://fcpyunik.am/wp-content/uploads/2014/09/Varazdat-Haroyan-440×550.jpg” name=”Վարազդատ Հարոյան («Փյունիկ»)”] Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով առողջություն, հաջողություն, հույս և հավատ, և ցանկանում եմ, որ մեր երկրպագուների՝ հավաքականի հաղթանակների սպասումները արդարանան։ [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”light” avatar=”http://i.imgur.com/qRL3wF4.jpg” name=”Դավիթ Մանոյան («Փյունիկ»)”] Շնորհավորում եմ բոլոր հայ երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը : Ցանկանում եմ բոլորիս գոլառատ ու հաղթանակներով լի տարի: [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”dark” avatar=”http://fcshirak.am/images/team_adidas/Hakobyan_Davit_150z200.jpg” name=”Դավիթ Հակոբյան («Շիրակ»)”] Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Հայ ժողովրդին ցանկանում եմ առողջություն, իսկ բոլոր ֆուտբոլիստներին ու երկրպագուներին՝ հաջողությունների ու անփորձանք տարի։ [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”light” avatar=”http://fcshirak.am/images/team_adidas/Malakyan_Gor_150x200.jpg” name=”Գոռ Մալաքյան («Շիրակ»)”] Սրտանց շնորհավորում եմ բոլորի Նոր տարին ու Սուրբ ծնունդը։ Թող այս տարին հաջողություն, առողջություն և խաղաղություն բերի բոլորիս ընտանիքներին։ [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”dark” avatar=”http://i.imgur.com/v6tJFEi.png” name=”Լևոն Պաչաջյան («Արամեիսկա – Սիրիանսկա»)”] Շնորհավորում եմ մեր բոլորիս Նոր Տարին և մաղթում եմ առաջին հերթին խաղաղություն մեր երկրին: Թող գալիք տարին կայունության և երջանկության տարի լինի: [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”light” avatar=”http://www.fcbanants.am/media/k2/items/cache/c1a11e28afb03c9d81c096faa0a5ce8e_S.jpg” name=”Վալտեր Պողոսյան («Բանանց»)”] 2015 թվականը մոտենում է ավարտին, այս տարում շատ էին ինչպես հաջող, այնպես էլ անհաջող օրերը: Հարգելի ֆուտբոլասերներ, մաղթում եմ, որ 2016 թվականին որքան հնարավոր է նվազի անհաջող օրերի թիվը և գերակշռեն միայն ուրախ ու երջանիկ օրերը: Մաղթում եմ բազում հաղթանակներ ինչպե՛ս Ձեր սիրած թիմին, այնպես էլ ոչ ֆուտբոլային հաղթանակներ՝ կյանքի այլ բնագավառներում: Սակայն հաջողությունները հենց այնպես չեն տրվում, այլ ստացվում են միայն քրտնաջան աշխատանքի արդյունքում: Թող Նոր տարում Ձեր բոլոր ջանքերը պսակվեն հաջողությամբ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”dark” avatar=”http://www.fcbanants.am/media/k2/items/cache/e9432fccf28a953514f077b86e5e657a_S.jpg” name=”Լաերսիո («Բանանց»)”] Ողջունում եմ «Բանանցի» բոլոր երկրպագուներին և ցանկանում եմ, որ շնորհավորել բոլորի Նոր տարին և մաղթել հինալի 2016 թվական՝ լի բազում հաղթանակներով: Թող նոր տարում շատ լինեն ժպիտները, ուրախ տրամադրությունը և պարերը: Նոր տարում թող շատ լինեն վառ ու անմոռանալի պահերը, իսկ բոլոր անհաջողությունները թող մնան նախորդ տարում: Ջերմ ողջույններ Բրազիլիայի Բելո Հորիզոնտե քաղաքից: [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”light” avatar=”http://i.imgur.com/ZrDepXz.jpg” name=”Իրակլի Կվեկվեսկիրի («Միկա»)”] Ցանկանում եմ շնորհավորել ողջ Հայաստանին ու, իհարկե, «Միկա» ակումբի բոլոր աշխատակիցներին ու երկրպագուներին։ Այս նոր տարում մաղթում եմ, ամենակարևորը, առողջություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։ [/ale_testimonial]

[ale_testimonial link=”” style=”dark” avatar=”http://i.imgur.com/kRUnPNF.jpg” name=”Արթուր Գրիգորյան («Միկա»)”] Շնորհավորում եմ բոլոր հայերի Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով միասնություն ու խաղաղություն, հայկական ֆուտբոլում առկա խնդիրների արագ լուծում, ազգային հավաքականին՝ միմիայն հաղթանակներ, իսկ ֆուտբոլիստներին հավատ և համբերություն եմ ցանկանում։ [/ale_testimonial]