Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարզիչ․ Հա՞յ, թե՞ օտարազգի, այս է խնդիրը. Նորայր Զորյանի բլոգը

Հոկտեմբերի 12-ից հետո հայկական ֆուտբոլին վերաբերող ամենաքննարկվող թեմաներից մեկն է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը։

Եվրո 2016-ի ավատից հետո հավաքականին հրաժեշտ տվեց Բեռնարդ Շալանդից հետո գլխ․ մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։ Եվ հրաժեշտ տվեց, ըստ որոշ փորձագետների, առանց վերադարձի իրավունքի։

Այդ օրվանից ֆուտբոլային վելուծաբաններից մինչև հասարակ երկրպագուները փորձում են գտնել Հայաստանի հավաքականի համար գլխավոր մարզիչ։ Շատերը, այդ թվում ՖԱՖ-ը, համոզված են, որ ելքը արտասահմանից է ։ Նրանց համոզմամբ՝ հավաքականին կարող է օգնել բազմափորձ արտասահմանցի մարզիչ, ով կարող է մեր “ոսկե սերնդի համար” ճանապարհ հարթել դեպի Ռուսաստան՝ Մունդիալ 2018։

Հասարակության մյուս մասն էլ պնդում է, որ հավաքականի ղեկին պետք է լինի հայազգի մարզիչ, ով կարող է տղաներին տրամադրել խաղին և «թասիբի գցել»։

Հայաստանի հավաքականը իր պատմության մեջ ունեցել է թե հայ, թե օտարազգի գլխավոր մարզիչներ։ Անգամ եղել է ժամանակ, երբ հավաքականի ղեկին եղել են անգլիացի Թոմ Ջոնսը և Վարդան Մինասյանը։

Անդրադառնամ երկու տեսակի մարզիչներին էլ։
Ստորև ներկայացված են մարզիչների միջինացված արդյունքները (հաշվի են առնվել նաև գլխ․ մարզչի ժամանակավոր պաշտոնակատարները)։

Հ․Գ․ Ցուցակում ներառված չէ Վարդան Մինասյան/Թոմ Ջոնս տանդեմի արդյունքները։

Հայ մարզիչներ Ցուցանիշ Օտարերկրյա մարզիչներ
11 Անցկացրած խաղեր 8
2 Հաղթանակներ 1
2 Ոչ ոքիներ 1
6 Պարտություններ 4
11 Խփած գնդակներ 6
20 Բաց թողած գնդակներ 14
11 Միավորներ 7

Ինչպես տեսնում ենք, բոլոր ցուցանիշներով առջևում են հայազգի մարզիչները։ Եվ իզուր են բոլոր նեղացած» մարզիչների հայտարարությունները այն մասին, թե իրենք հեռացվել են ֆեդերացիայի հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով։ Չկա արդյունք՝ ցտեսություն։ Այս փաստարկի հետ չի կարող վիճել և ոչ մի երկրպագու։

Թե ինչ է պետք անել՝ միմիայն ՀՖՖ-ի որոշելիքն է։ Թվերն ասում են իրենցը, սակայն երկրի գլխավոր ֆուտբոլային կառույցում վստահաբար նստած են պրոֆեսիոնալ և բարձրակարգ մասնագետներ, ու չեմ կասկածում, որ նրանք կգտնեն հավաքականի համար համապատասխան մասնագետ։

Հուսանք, որ երկու տարուց բոլորս միասին կգնանք Ռուսաստան՝ աջակցելու մեր հավաքականին 2018-ի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]


Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)