Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարսելոն վերադառնում է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ապաքինվել է ստացած վնասավածքից հետո և վերադարձել թիմի մարզումներին:

Ինչպես հաղորդում է As-ը, բրազիլացին պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Լա լիգայի առաջիկա հանդիպմանը, որտեղ մադրիդցիները կհանդիպեն  «Խետաֆեին»:

Սակայն, Ռաֆայել Բենիտեսի մոտ կադրային խնդիրները շարունակվում են, քանի որ պաշտպաններ Դանի Կարվախալը, Սերխիո Ռամոսը և Ռաֆայել Վարանը շարունակում են ապաքինվել ստացած վնասվածքներից հետո և մոտ ժամանակներս դեռ չեն կարողանա օգնել իրենց թիմին: