Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` Վարոնինի գավաթի խաղարկության հաղթող

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վարոնինի գավաթի խաղարկությունում, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայ մարմնամարզիկը, բազմամարտում հավաքելով 87.450 միավոր, դարձել է Վարոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալը նվաճել էր ռուս մարմնամարզիկ Նիկիտա Նագորնին (86.950), իսկ ճապոնացի Յուտո Կատոն 86.200 միավորով երրորդ տեղում էր :

Դեկտեմբերի 16-ին մարմանամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա:

Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ն անցկացվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը, որին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկ: