Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գնել «Բորուսսիայի» առաջատարին

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պիեր-Էմերի Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»,- հաղորդում է  The Daily Mirror-ը:  Ընթացիկ մրցաշրջանում անգլիական ակումբը խնդիրներ ունի հարձակման գծում և մտադիր է ուժեղացնել այն:

Լուի վան Գաալը շատ է ցանկանում տեսնել 26-ամյա ֆուտբոլիստին իր թիմի կազմում:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Դորտմունդի «Բորուսսիան» պատրաստ է բաժանվել Օբամեյանգից 60 մլն եվրոյից դիմաց: