Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Սուարեսին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ բրիտանական լրատվամիջոցի, անգլիական ակումբը մտադիր է ձեռք բերել Սուարեսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին Լա լիգայում անցկացրել է 14 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Հիշեցնենք,  որ Սուարեսը նախկինում հանդես է եկել անգլիական «Լիվերպուլի» կազմում: