Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մեսսին վճարել տարեկան 27 մլն եվրո

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջարկել պայմանագիր ` տարեկան 27 մլն եվրո աշխատավարձով:

Ըստ Sport.es-ի, այդ առաջարկության հավանությունն է տվել անգամ ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրը: Բացի այդ նշվում է, որ անգլիական ակումբը չի պատրաստվում բանակցություններ վարել կատալոնական ակումբի հետ մինչև համաձայնության չգա անձամբ Մեսսիի հետ:

Ներկայումս արգենտինացին տարեկան ստանում է 20 մլն եվրո: