Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մահացել է Չեխիայի հավաքականի և «Նյուքասլի» նախկին դարպասապահը

Չեխիայի հավաքականի և «Նյուքասլի» նախկին դարպասապահ Պավել Սրինչեկը մահացել սրտի կաթվածից 47 տարեկանում:  Նախկին ֆուտբոլիստը նոպա է ունեցել վազքի ժամանակ, այնուհետև կոմայի մեջ տեղափոխվել է հիվանդանոց և մահացել առանց գիտակցության գալու:

Պավել Սրինչեկը 1991-1998 թթ. հանդես է եկել «Նյուքասլում» և ազգային հավաքականի կազմում անցկացրել է 48 հանդիպում:

Հավելենք՝ այս տարի սա առաջին դեպքը չէ, երբ նախկին կամ ներկայիս ֆուտբոլիստ է մահանում սրտի կաթվածից: