Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լուիս Սուարես. «Ես և Նեյմարը հասկանում ենք, որ Մեսսին լավագույնն է»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր թիմակիցների մասին և թե ինչ հարաբերությունների մեջ են նրանք:

«Մենք ցանկանում ենք մտնել պատմության մեջ: Թիմը և ակումբը շատ երջանիկ են և ժամանակն է վայելել դա:

Մՙեր հարձակվողական եռյակը իրար տեսնում է որպես խաղընկերների, ոչ թե աստղերի:

Ես և Նեյմարը հասկանում ենք, որ Մեսսին լավագույնն է աշխարհում, դրա համար մենք չենք փորձում մրցակցություն ստեղծել մեր մեջ»,- ասել է Սուարեսը: