Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լուի վան Գաալ: «Դժվար է հասկանալ այս արդյունքը: Չնայած մրցավարների հարցում էլ մեր բախտը չէր բերել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գաալը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Վոլֆսբուրգի» դեմ կրած պարտությունից հետո մեկնաբանել է իր թիմի ձախողումը:

«Այս արդյունքը դժվար է հասկանալ: Ես ուրախ եմ, որ մենք գոլ խփեցինք, բայց ուրախ չեմ, որ երկու դեպքում էլ արագ գնդակ բաց թողեցինք: Ես արդեն ասել էի, որ սա այդքան էլ հեշտ խումբ չէ:

Բախտը մեզնից երես էր թեքել և մրցավարները նույնպես իրենց լուման ունեցան այդ ամենի մեջ: Այդպիսի խաղերի ժամանակ չպետք է սխալներ լինեն, քանի որ ամեն մի որոշում կարող է ճակատագրական լինել»,- ասել է Վան Գաալը:

Ավելացնենք, որ «Յունայթեդը» B խմբում զբացեցրեց 3-րդ տեղը և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: