Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լորան Բլան. «Ուժեղագույն կազմով կխաղանք «Շախտյորի» դեմ»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը «Շախտյորի» դեմ խաղից առաջ կիսվել է սպասումներով։

«Շատ եմ ցավում, որ վաղը չենք կարողանա պայքարել խմբում առաջին տեղի համար։ Բայց հույս ունեմ, որ վիճակահանությունից հետո շատ չենք ափսոսա, որ առաջին տեղով չենք դուրս եկել խմբից։

Այս փաստը ցավալի է այն պատճառով, որ վճռորոշ դարձավ մի անտեղի գոլ, որ բաց թողեցինք Մադրիդում, չնայած այդ խաղում ավելիին էինք արժանի։

Պետք է համակերպվենք դրա հետ ու պատրաստվենք վաղվա խաղին, որում մրցելու ենք շատ լավ թիմի դեմ, որում մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ են հավաքված։

Մենք ուժեղագույն կազմով կխաղանք «Շախտյորի» դեմ, ու հուսով եմ՝ խմբային փուլը բարձր նոտայի վրա կավարտենք։ «Շախտյորը» հաճույք է ստանում իր խաղից, ինչպես և մենք։ Նրանք պայքարելու են հաղթանակի համար»,- ասել է Բլանը։


Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ի՞նչ պետք է անի ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոնությունը պահպանելու համար

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

Լորան Բլանը մերժել է իսպանական 3 ակումբի առաջարկ և սպասում է «Բարսելոնային»

«Բավարիան» 2 մեգա տրանսֆեր է նախապատրաստում

Իսպանական գրանդը մտադիր է իրականացնել Դի Մարիայի և Ռոյսի տրանսֆերները

Վերատին գոլ հեղինակ է դարձել՝ արհամարհելով «Ֆեյր փլեյի» կանոնները (տեսանյութ)

Օբամեյանգը հեռանում է «Բորուսիայից» և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ՊՍԺ-ում

«Լիոնը» ծաղրել է ՊՍԺ-ին թվիթերյան գրառումով

«Ման Յունայթեդը», «Ման Սիթին» և «Բարսելոնան» առաջարկ են կատարել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի համար

ՊՍԺ-ն պարտվեց «Նիցային» և կորցրեց չեմպիոն դառնալու շանսերը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկու ֆուտբոլիստ ձեռք բերել ֆրանսիական գրանդերից

Հայտնի են Լիգա 1-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

ՊՍԺ-ն ջախջախում է «Մոնակոյին» և հայտնվում եզրափակչում (տեսանյութ)