Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Լիոնը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Լիոնի» մարզիչ Յուվեր Ֆուրնյեի օգնական Ժենեսիոն նշանակվել է թիմի նոր գլխավոր մարզիչ։

49-ամյա մասնագետը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կգլխավորի թիմը։ Նշենք, որ ակումբի պաշտոնական կայքում չի նշվում, թե ինչ է սպասվում ներկայիս մարզիչ Ֆուրնյեին, սակայն, դատելով ամեն ինչից, նա հեռացվել է պաշտոնից։

Երկուշաբթի օրը Ժենսեիոն, ով «Լիոնում» աշխատում էր որպես գլխավոր մարզչի օգնական 2011 թվականից, ակումբի նախագահ Ժան-Միշել Օլյայի հետ մամլո ասուլիս կանցկացնի։