Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լինեկերը խոստացել է եթեր դուրս գալ ներքնազգեստով, եթե «Լեսթերը» հաղթի ԱՊԼ-ն

Անգլիայի հավաքականի նախկին առաջատար և ВВС-ի Match of the Day հեռուստաշուի հաղորդավար Գարի Լինեկերը խոստացել է մերկանալ ուղիղ եթերում, եթե «Լեսթերը» հաղթի Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Եթե «Լեսթերը» հաղթի Անգլիայի Պրեմիեր լիգայում, ես Match of the Day հաղորդման հաջորդ եթերաշրջանը կվարեմ միայն ներքնազգեստ հագած»,-գրառել էր Լինեկերը իր թվիթերյան էջում:

Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ հաղթել է «Չելսիին» 2:1 հաշվով և դարձել է մրցաշարային աղյուսակի առաջատարը: Հավաքելով 35 միավոր՝ «Աղվեսները» 2 միավորով առաջ են երկրորդ հորիզոնականում գտնվող «Արսենալից»: