Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լեվանդովսկին պատրաստ է տեղափոխվել «Ռեալ»

Իսպանացի մարզական լրագող Գիլյեմ Բալագեն ասել է, որ Մյունխենի Բավարիայի հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին դեմ չէ կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

«Ֆուտբոլիստի մտերիմները կարծում են, որ Լեվանդովսկին կարող է համագործակցել Գարեթ Բեյլի հետ և այժմ ամենալավ պահն է, որ վերջինս տեղափոխվի «Ռեալ»:

Նախկինում նա երբեք չէր մտածել, որ կարող է հանդես գալ մադրիդյան ակումբում, քանի որ Ռոնալդուն գտնվում էր իր մարզավիճակի գագաթնակետին, սակայն հիմա Բենզեմայի և Ռոնալդուի կաիերան «Ռեալում» մոտենում է ավարտին»,- ասել է Բալագեն:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ֆլորենտինո Պերեսը արդեն բանակցել է Լեվանդովսկու ներկայացուցչի հետ: