Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լեվանդովսկի.«Չեմ բանակցել «Ռեալի» հետ և շշուկները ինձ համար նշանակություն չունեն»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին հերքել է իր «Ռեալ» տեղափոխվելու շշուկները:

«Ամեն տարի նույնն է: Տրանսֆերային շշուկները ինձ չեն անհանգստացնում և ես «Ռեալի» հետ չեմ բանակցել»,- ասել է Լեվանդովսկին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ լեհ ֆուտբոլիստի ներկայացուցիչը բանակցություններ է վարել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: