Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լեմպարդ. «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»

«Չելսիի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը ասել է, թե որ ֆուտբոլիստի խաղին է սիրում հետևել:

«Ես սիրում եմ հետևել Մեսսիի խաղին: Լեոին շատ եմ հավանում որպես մարդ, նա շատ համեստ է և անկասկած մեծ ֆուտբոլիստ:

Ես մեծացել եմ հետևելով Մարադոնայի խաղին, նա է եղել իմ սիրած ֆուտբոլիստը: Բայց Մեսսին ինձ համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է անգլիացին: