Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լեմպարդ. «Հեռացնելով Մոուրինյոյին «Չելսին» չի փրկի մրցաշրջանը»

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոսել է լոնդոնյան ակումբի ներկայիս վիճակից և Ժոզե Մոուրինյոյի հավանական հեռացման մասին:

«Դժվարանում եմ ասել, թե արդյոք Մոուրինյոն կորցրել է կապը իր ֆուտբոլիստների հետ, բայց պետք է ինչ-որ բան փոխել և հնարավորինս շուտ: Մոուրինյոյի ճակատագիրը կարող է որոշել միայն մի հոգի և դա Ռոման Աբրամովիչն է:

Առաջին անգամը չէ, որ «Չելսին» այս կարգավիճակում է: Եթե այժմ նրանք հեռացնեն Մոուրինյոյին, ապա ի՞նչ կշահեն դրանից:

Ամենայն հավանականությամբ թիմը չի հայտնվի, ոչ լավագույն քառյակում, ոչ էլ 6-ում: Չեմ կարծում, որ նրանք դուրս կմնան ԱՊԼ-ից, բայց վստահ եմ, որ Աբրամովիչը չի ցանկանում շտապել և սպասում է մրցաշրջանի ավարտին: Կարիք չկա փոխել մի բան, որը արմատապես փոփոխություն չի տալու մրցաշրջանի արդյունքին»,- ասել է Լեմպարդը: