Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լեբրոն Ջեյմսի հետ բախման արդյունքում կինը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո, վիդեո)

Լեբրոն Ջեյմսը՝ մեր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկը, կշռում է 100 կիլոգրամ։ Բավարա՞ր է, որ մեկ ուրիշի վրա ընկնելիս նրան տեղափոխեն հիվանդանոց։ Պարզվում է՝ այո։

«Օկլահոմա Թանդերսի» հետ մրցավեճի ժամանակ Լեբրոնը փորձում էր փրկել դուրս եկող գնդակը, բայց, կորցնելով հավասարակշռությունը, ընկավ հայտնի գոլֆիստ Ջեյսոն Դեյի կնոջ՝ Էլիի վրա, ով նստած էր առաջին շարքում։

Բախումն այնքան ուժեղ էր, որ կնոջը շտապ կարգով տեղափոխեցին հիվանդանոց։