Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լա լիգայի նախագահ. «Որպես «Ռեալի» երկրպագու Պիկեի արարքը հումորի տեղ եմ ընդունել»

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի համացանցային վեճը «Ռեալի» ֆուտբոլիստների հետ:

«Որպես «Ռեալի» երկրպագու Պիկեի արարքը հումորի տեղ եմ ընդունել: Դա ինձ դուր չեկավ, սակայն մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի մարդ է Պիկեն:

Կան ֆուտբոլիստներ, ովքեր իրաի լավ են հասկանում, կան որ այդքան էլ չէ: Հավաքականում Պիկեն և «Ռեալի» ֆուտբլոիստները միասին շատ լավ են և տիտղոսներ են նվաճում»,- ասել է Տեբասը:

Հիշեցնենք, որ Պիկեն իր թվիթերյան էջում ծաղրել էր «Ռեալին», որին հեռացրել էին Իսպանիայի գավաթի խաղարկությունից, իսկ «արքայական» ակումբի պաշտպան Ալվարո Արբելոան իր թվիթերյան էջում պատասխանել էր Պիկեին . «Մի օր կտեսնենք, թե ինչպես է Պիկեն քննարկում «Ռեալին» հումորային շոում»: