Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարիմ Բենզեման ժամանակավոր հեռացվեց Ֆրանսիայի հավաքականից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ժամանակավոր հեռացվել է  Ֆրանսիայի ազգային հավաքականից,- հաղորդում է L’Equipe-ը: Պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա այսօր երեկոյան ՝ մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Բենզեման  կասկածյալ  է համարվում իր ազգային հավաքականի թիմակից Վալբուենային շանտաժելու գործում, քանի որ վերջինս հանդիսացել է միջնորդ հանցագործների և «Լիոնի» ֆուտբոլիստի միջև:

Ավելի վաղ Բենզեման հայտարարել էր, որ նա ընդամենը ցանկացել է օգնել իր թիմակցին լուծել իր խնդիրները, սակայն այս պատմությունը վերածվել է իսկական քաոսի: