Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կապելոն գլխավորեց աշխարհի հավաքականը

Ռուսաստանի  և Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գլխավորել է աշխարհի հավաքականը և կնախապատրաստի թիմին Քուվեյթի աստղերի դեմ ցուցադրական խաղին:

Վաղը ֆուտբոլային աշխարհի լեգենդները կհանդիպեն Քուվեյթի առաջնության աստղերի հետ: Աշխարհի հավաքականի կազմում հանդես կգան  Ռոնալդինյոն, Պոլ Սկոուլզը, Կարլես Պույոլը, Ալեսանդրո Նեստան, Սթիվեն Ջերրարդը, Անդրեյ Շեվչենկոն, Ալեսանդրո Դել Պիերոն և Դեկուն: