Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Կադիսի» նախագահ. «Ակումբը պահանջելու է, որպեսզի «Ռեալին» հեռացնեն Իսպանիայի գավաթից»

«Կադիսի» նախագահը հայտարարել է, որ ակումբը անելու է ամեն ինչ , որպեսզի Մադրիդի «Ռեալը» հեռացվի Իսպանիայի գավաթից:

«Հաստատում եմ: Ակումբը պաշտոնական հայտ է ներկայացնելու, որպեսզի «Ռեալին» հեռացնեն Իսպանիայի գավաթի խաղարկությունից, քանի որ նրանց կազմում հանդես էր գալիս Չերիշեվը»,- ասել է նախագահը:

Ավելացնենք, որ «Ռեալը» իր մեկնարկային կազմում հայտավորել էր Դենիս Չերիշեվին, ով իրավունք չուներ մասնակցելու այդ հանդիպմանը: Բանն այն է , որ ռուս ֆուտբոլիստը դեռ «Վիլառեալում» հանդես գալու ժամանակ դեղին քարտ էր ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության ժամանակ, որը նրա համար 3-րդն էր, իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլիստը պետք է բաց թողնի մեկ հանդիպում: