Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Կադիս» – «Ռեալ». «Արքայական» ակումբը կխաղա առանց առաջատարների

Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստները չեն մասնակցի այսօր կայանալիք Իսպանիայի գավաթի «Կադիսի» դեմ խաղին:

Ռաֆա Բենիտեսը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Կրիշտիանու Ռոնալդուին, Գարեթ Բեյլին, Կարիմ Բենզեմային, Լուկա Մոդրիչին, Տոնի Կրոսին, Դանիլոյին և Կեյլոր Նավասին:

Վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնեն Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարան, Դանի Կարվախալը և Մարսելոն: