Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ջեյմ Մաքլեյն. «Ես հարգում եմ Կլոպին, բայց նա մի փոքր հիմար է» (տեսանյութ)

«Վեսթ Բրոմվիչի» կիսապաշտպան Ջեյմս Մաքլեյնը «Լիվերպուլի» ոչ-ոքիից հետո մեկնաբանել է իրենց մրցակից թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի պահվածքը:

«Ես հարգում եմ այդ մարդուն, քանի որ նա հիանալի աշխատանք է կատարել «Բորուսսիայում», իսկ եթե անկեղծ, ապա նա մի փոքր հիմար է: Չի կարելի այդպես քեզ պահել:

Կապ չունի, հաղթում ես, պարտվում կամ ոչ-ոքի խաղում, պետք է քեզ հարգել իմանաս»,- ասել է Մաքլեյնը:

Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ Յուրգեն Կլոպը շատ էմոցիոնալ պահեց իրեն և խաղի վերջում հրաժարվեց սեղմել «Վեսթ Բրոմվիչի» մարզիչ Տոնի Պուլիսի ձեռքը: