Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իտալիայի գավաթ. Հայտնի են ¼ եզրափակչի զույգերը

Երեկ ավարտվեցին Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի վերջին երկու հանդիպումները: Մայրաքաղաքը ներկայացնող «Լացիոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին», իսկ «Միլանը» հյուրընկալվելիս պարտության մատնեց «Սամպդորիան»:

Այսպիսով հայտնի դարձան Իտալիայի գավաթի ¼ եզրափակչի բոլոր զույգերը.

«Լացիո» – «Յուվենտուս»

«Ինտեր» – «Նապոլի»

«Սպեցիա» – «Ալեսանդրիա»

«Միլան» – «Կարպի»

Ավելացնենք, որ Իտալիայի գավաթի ¼ եզրափակչի հանդիպումները տեղի կունենան հունվարի 20-ին: