Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ի՞նչ ֆուտբոլ դիտել այսօր. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ

  • Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
  • «Յուվենտուս» – «Բավարիա»
  • «Յուվենտուս Ստեդիում», Թուրին
  • Փետրվարի 23, 23:45

Խաղից առաջ

«Յուվենտուսը» ուրբաթ օրը ստիպված եղավ ընդհատել իր 15 խաղյա հաղթարշավը՝ գոլազուրկ ոչ ոքի արձանագրելով «Բոլոնիայի» հետ: Սակայն միևնույն է, թիմի ֆանտաստիկ մարզավիճակը մի խաղով չի կորել, ու այսօր «Ծեր սենյորան» էականորեն ավելի զորեղ մրցակից է թվում, քան վիճակահանության ժամանակ:

«Բավարիան» իր հերթին խոցված է կազմի հետ կապված խնդիրներով, մասնավորապես տուժել է թիմի պաշտպանական գիծը: Գվարդյոլայի տրամադրության տակ առկա պաշտպանները այսօր մեծ փորձության են ենթարկվելու՝ իրենց դիմաց ունենալով ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Պաոլո Դիբալային: Ավելին, «Բավարիան» ՉԼ-ում իր վերջին պարտությունները կրել է բացառապես արտագնա խաղերում: Մրցակցի հարկի տակ «Բավարիան» հաղթել է ՉԼ իր վերջին 7 խաղերից միայն 2-ում ու պարտվել 4-ում:

Foto Fabio Ferrari - LaPresse 10 04 2013 Torino ( Italia ) Sport Champions League 2012 / 2013 Quarti di finale ritorno Juventus vs. Bayern Monaco Nella foto:Barzagli Photo Fabio Ferrari - LaPresse 10 04 2013 Torino Sport Champions League 2012 / 2013 Round of 8th 2nd leg Juventus vs. Bayern Munchen In the picture:Barzagli

Այնուամենայնիվ, «Բավարիան» մնում է «Բավարիա»՝ Չեմպիոնների լիգան նվաճելու ամենալուրջ հավակնորդը «Բարսելոնայի» կողքին: «Բավարիան» վերջին դիմակայություններում շատ հաջող է խաղում «Յուվենտուսի» դեմ՝ 4 հաղթանակ և 2 ոչ ոքի վերջին 6 խաղերում: Այսօր Թուրինում մեծ ֆուտբոլ է լինելու, դիմակայություն, որում Չեմպիոնների լիգան կարող է կորցնել իր գլխավոր հավակնորդներից մեկին:

Հավանական կազմեր

«Յուվենտուս»՝ Բուֆոն – Էվրա, Բոնուչի, Բարցալի, Լիխշտայներ – Պոգբա, Խեդիրա, Մարկիզիո – Մորատա, Դիբալա, Կուադրադո
«Բավարիա»՝ Նոյեր – Բեռնատ, Ալաբա, Կիմիխ, Լահմ – Ալոնսո, Կոստա, Ալկանտարա, Մյուլեր, Ռոբեն – Լևանդովսկի

Հանդիպմանը չեն մասնակցի

«Յուվենտուս»՝ Ջորջիո Կիելինի, Մարտին Կասերես, Ալեքս Սանդրո, Կվադվո Ասամոա
«Բավարիա»՝ Խավի Մարտինես, Ժերոմ Բոատենգ, Հոլգեր Բադշտուբեր, Մեհդի Բենատիա /կասկածելի/

Հետաքրքիր փաստեր

  • «Յուվենտուսը» «Ռեալի» ու ՊՍԺ-ի հետ այն երեք թիմերից մեկն է, որ ՉԼ այս մրցաշրջանում տանը դեռ ոչ մի գնդակ չի ընդունել:
  • «Յուվենտուսը» խմբային փուլում ընդամենը 6 գոլ է խփել՝ ամենաքիչը 1/8 եզրափակիչ անցած թիմերի շարքում:
  • «Յուվենտուսը» պարտվել է ՉԼ-ում իր վերջին 34 խաղերից միայն 2-ում: 2 դեպքում էլ մրցակիցը «Բավարիան» է եղել:
  • «Բավարիան» այս մրցաշրջանում ամենաշատ գոլերն է խփել՝ «Ռեալի» հետ՝ 19:

Միմյանց դեմ

10/04/13 «Յուվենտուս» 0-2 «Բավարիա»
02/04/13 «Բավարիա» 2-0 «Յուվենտուս»
08/12/09 «Յուվենտուս» 1-4 «Բավարիա»
30/09/09 «Բավարիա» 0-0 «Յուվենտուս»

Թիմեր «Յուվենտուս» «Բավարիա»
Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 8 4 4 8 4 4
Հաղթանակ 3 2 1 4 2 2
Ոչ-ոքի 1 0 1 1 1 0
Պարտություն 4 2 2 3 1 2
Խփած գոլ 6 4 2 11 4 7
Բաց թողած գոլ 11 7 4 6 2 4
Միավոր 10 6 4 13 7 6
1 2

Ալեքսիս Սանչեսի դուբլն «Արսենալին» պահում է ՉԼ ուղեգրի համար մրցավազքում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

«Արսենալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային շուկայում

8 ֆուտբոլիստ, ովքեր կպայքարեն ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման համար

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

L’Equipe. Վենգերը կերկարաձգի պայմանագիրը

«Արսենալը» ջախջախում է «Սթոք Սիթիին» և պահպանում լավագույն քառյակ մտնելու շանսերը (տեսանյութ)

«Բավարիան» 2 մեգա տրանսֆեր է նախապատրաստում

Մորատան սկսել է հետևել «Չելսիի» ֆուտբոլիստներին Instagram-ում

«Արսենալը» արտագնա խաղում հաղթում է «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» միանում է «Սանդերլենդի» դարպասապահի համար պայքարին

«ՄՅու»-ի երկրպագուներին հիացրել է այն, թե ինչ արեց Մխիթարյանը Ջակայի հետ (տեսանյութ)

«Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստին՝ Ինիեստային փոխարինելու համար

Մոուրինյո. «Եվրոպայի լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան լավագույն քառյակում հայտնվելը»

«Արսենալը» վերջ դրեց «Յունայթեդի» 25-խաղյա անպարտելի շարքին, Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսում (տեսանյութ)