Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հովհաննես Համբարձումյանը երկարաձգել է պայմանագիրը «Վարդարի» հետ

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նոր` 3 տարվա պայմանագիր է կնքել Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» հետ, հայտնում է sport.com.mk կայքը: Այսպիսով, «Բանանցի» նախկին ֆուտբոլիստը «Վարդարի» կազմում հանդես կգա մինչև 2019թ.: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում էր առաջիկա ամառ:

Այս ընթացքում Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է 52 հանդիպումների ու դարձել 7 գոլի հեղինակ: Աղբյուրը նշում է, որ նա թիմի առանցքային ֆուտբոլիստներից էր, և նրա հետ պայմանագրի երկարաձգումը շատ հաջող գործարք էր ակումբի համար: