Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հեղափոխական այլմոլորակայինը. Սպարտակ Պետրոսյանի բլոգը

«Մեսսիին այլմոլորակային է, որը մարդկանց իր հետ խաղալու հնարավորություն է նվիրել»:
© Ջիանլուիջի Բուֆոն («Յուվենթուս», Իտալիա)

2004 թ. հոկտեմբերի 16, կատալոնական դերբիի 82-րդ րոպե, 17 տարեկան, 3 ամսական եւ 22 օրական Լիոնել Անդրես Մեսսիին փոխարինեց Դեկուին եւ սկիզբ դրեց Երկրի վրա առաջին այլմոլորակայինի հայտնվելու մասին խոսակցություններին:

Այդ պահից անցել է 11 տարի, եւ արգենտինացին շարունակում է հիացնել իր ցուցադրած ֆուտբոլով, գրանցած արդյունքներով:

Որոշեցի «Վիվառոնյուզ»-ում առաջին բլոգս նվիրել հենց նրան՝ ֆուտբոլի արքային: Այլմոլորակայինի գործած հրաշքներից առանձնացրել եմ 10-ը:

Հեթ-տրիկ Էլ կլասիկոյում (2007 թ.)

Ֆրանկ Ռիյկարդը կամաց-կամաց Լեո Մեսսիին բերեց մեկնարկային կազմ: Արգենտինացին իր մասին հիշեցրեց 2007 թ. մարտի 10-ին: Մադրիդի «Ռեալի» դեմ սկզբունքային խաղում նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ ու հայտնվեց միջազգային մամուլի առաջին էջերին: Նրա երեք գոլերը փրկեցին «Բարսային» պարտությունից (3:3) Ողջ աշխարհն էր խոսում Լիոնել Մեսսի կոչվող ֆուտբոլիստի ֆենոմենալ խաղի մասին: Հիմա Էլ կլասիկոյում նրա գոլերի քանակն արդեն 21 է:

Անմոռանալի օր «Սանտիագո Բեռնաբեուում» (2009 թ.)

2009 թ. մայիսի 2-ին հերթական Էլ Կլասիկոն անմոռանալի դարձավ երկու թիմերի երկրպագուների համար: «Կապտանռնագույնները» Մադրիդում հաղթեցին խոշոր 6:2 հաշվով, իսկ Լեո Մեսսին դարձավ դուբլի հեղինակ:

ՉԼ եզրափակիչ. «Յունայթեդին» խփած գոլը (2009 թ.)

2009 թվականի մայիսի 27-ին Լեո Մեսսին Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Այդ խաղում առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպեց Քրիստիանո Ռոնալդուին: Խաղի 70-րդ րոպեին Մեսսին Չավիի փոխանցումից հետո ճախրեց երկնքում ու գնդակն ուղարկեց Էդվին վան դեր Սարի դարպասը՝ 2:0: «Բարսան»՝ ՉԼ-ի եռակի գավաթակիր: «Բարսան» դարձավ թրեբլ նվաճած առաջին իսպանական թիմը ֆուտբոլի պատմության մեջ:

Վերադարձ Մադրիդ. Փառահեղ դուբլ (2011 թ.)

2009/10 թթ. մրցաշրջանում լուրջ արդյունքներ չգրանցելուց հետո Պեպ Գվարդիոլայի թիմը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց: 2011-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում կրկին Էլ Կլասիկո էր եւ կրկին փայլում էր Լեո Մեսսին: Արդեն «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկրի կարգավիճակում արգենտինացին փառահեղ անցումով հարվածային դիրքում հայտնվեց ու գրավեց լեգենդար Իկեր Կասիլյասի դարպասը՝ 2:0, եւ «Բարսան» կրկին ՉԼ-ի եզրափակչում է:

Հաղթանակ «Ուեմբլիում». Կարեւոր գոլ (2011 թ.)

Նույն տարվա մայիսի 28-ին «Ուեմբլի» ստադիոնում կրկին հանդիպեցին ՄՅու-ն եւ «Բարսան»: Լիոնել Մեսսին իր խոսքն ասաց նաեւ այդ խաղում: 1-1 հաշվի ժամանակ, անչափ կարեւոր ու գեղեցիկ գոլով Լեոն առաջ մղեց «Բարսային»: Եվս մեկ ՉԼ-ի գավաթ Լեո Մեսսի ձեռքերում էր:

Պատմական պենտա-տրիկ «Նոու Կամպում» (2012 թ.)

2012 թ. մարտի 7-ին Լեո Մեսսին Լեւերկուզենի «Բայերի» դեմ ՉԼ-ի 1/8 եզրափակիչ խաղում հերթական պատմական ռեկորդը գրանցեց: Նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության առաջին պենտա-տրիկի հեղինակը:

Գերդ Մյուլլե՜ր, ողջու՜յն (2011/12 թթ.)

Մրցաշրջան 2011/12-ում արգենտինացին շրջանցեց լեգենդար Գերդ Մյուլլերի 40 տարվա վաղեմության ռեկորդը՝ Եվրոպայում մեկ մրցաշրջանի ընթացքում խփելով 73 գոլ:

Բայ-բայ, Գերդ Մյուլլե՜ր (2012 թ.)

2012-ին ռեկորդների շարքը լրացրեց մեկ օրացույցային տարում ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլերի քանակը: Լիոնել Մեսսին շրջանցեց գերմանացի Գերդ Մյուլլերի մյուս ռեկորդը (85 գոլ)՝ 365 օրում խփելով 91 գոլ: Դրանից հետո Լեոն իր մարզաշապիկը՝ «հարգանքով եւ հիացմունքով» գրությամբ ու ստորագրությամբ ուղարկեց լեգենդար գերմանացուն: Նրա ռեկորդը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:

Լա լիգայի տիրակալը (2014 թ.)

2014 թ. նոյեմբերի 22-ին Լեո Մեսսին արդեն Լուիս Էնրիկեի գլխավորած «Բարսելոնայի» կազմում դուրս եկավ «Նոու Կամպ»՝ Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուի տիտղոսին հավակնելով: «Սեւիլիայի» դեմ խաղը նրա կարիերայում պատմական դարձավ. Հեթ-տրիկ հեղինակելով՝ նա շրջանցեց Տելմո Սարայի 59 տարվա ռեկորդը՝ 252 գոլով դառնալով Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկու (արդեն 291): Ստադիոնում հավաքվածները հոտնկայս ծափահարում էին իրենց լեգենդին, ֆուտբոլիստներն էլ ցնծում էին Լեոյի հետ: Դրան հաջորդեց նաեւ Լա լիգայի լավագույն ասիստենտի կոչումը՝ նա շրջանցեց Լուիս Ֆիգուի ռեկորդը: 116 գոլային փոխանցում Լա լիգայում:

Չորս (հինգ ?!) «Ոսկե գնդակները» (2009-2015 թթ.)

Փնտրեք որքան ուզում եք. Ֆուտբոլի պատմության մեջ չկա որեւէ ֆուտբոլիստ, ով 4 անգամ նվաճած լինի «Ոսկե գնդակը»: 2009-ին, 10-ին, 11-ին եւ 12-ին արգենտինացին չորս անգամ բարձրացավ բեմ ու ստացավ պատվավոր մրցանակը: Հետո՞: Հետո դահլիճում հավաքվածները՝ սկսած Ռոնալդոյից մինչեւ Ռոնալդու, Բլատտերից մինչեւ լեգենդար ֆուտբոլիստներ, բոլորը հոտնկայս ծափահարում էին այս ֆենոմենին, այլմոլորակայինին, որը հեղափոխություն արեց ֆուտբոլում՝ իր ցուցադրած երկնային խաղով, հիասքանչ դրիբլինգով, դիպուկ հարվածներով, աներեւակայելի փոխանցումներով, պայքարելու ունակությամբ, համառությամբ, համեստությամբ ու մարդկությամբ:

https://www.youtube.com/watch?v=3_LlB0su5ZM

Չեմ ցանկանում թվարկել Լիոնել Անդրես Մեսսիի գրանցած բոլոր ռեկորդները, նվաճած տիտղոսները: Դրա համար բավական է անգամ մտնել Վիկիպեդիա օնլայն-հանրագիտարան (համեցեք՝ https://en.wikipedia.org/wiki/Lionel_Messi ): Լինելով ֆուտբոլի 10 տարվա նվիրված երկրպագու, երկար ժամանակ փնտրել եմ ֆուտբոլիստի, ով իր գրանցած արդյունքներով կգերազանցի արգենտինացուն, սահմանած կլինի ավելի շատ ռեկորդ, կունենա ավելի շատ տիտղոս: Ֆուտբոլային աշխարհի հզորագույն դեմքերը միայն հիացմունքով են խոսում Լեոյի մասսին: Դի Ստեֆանո, Պելե, Ռոնալդո, Սըր Բոբի Չարլթոն, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Գերդ Մյուլլեր, Դիեգո Մարադոնա, Յոհան Կրոյֆ … շարքը երկար կարելի է շարունակել. Նրանք նույնպես Լեոյին լավագույնն են համարում աշխարհում (շատերը նաեւ ֆուտբոլի պատմության մեջ (դե … բացի Պելեից էլի…)):

Վերջում հարց, որի պատասխանը կարող եք տալ ինքներդ. «Կա՞ արդյոք նրանից ավելի լավը»:

(Հարցին «Այո, Քրիստիանո Ռոնալդուն է» պատասխանողների համար՝

«Ռոնալդուն հասկանում է անգլերեն, Մեսսին հասկանում է ֆուտբոլը»:
© Ֆաբիո Կապելլո):

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]


Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)