Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Մարկո Ռոյսը

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը շարք կվերադառնա ձմեռային ընդմիջումից հետո:

Ինչպես տեղեկացնում է Le Figaro-ն, կիսապաշտպանը ստացել է աճուկի մկանի վնասվածք Բունդեսլիգայի վերջին տուրի «Այնթրախտի» դեմ խաղի ժամանակ, որտեղ դորտմունդցիները կարողացան 4-1 հաշվով հաղթանակ տանել:

Այսպիսով, գերմանացին բաց կթողցնի իր թիմի առաջիկա 2 հանդիպումները, իսկ ձմեռային ընդմիջումից հետո խաղադաշտ կվերադառնա: