Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Սանտի Կասորլան

«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան բաց կթողնի ավելին, քան նախատեսվում էր:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, իսպանացին շարք կվերադառնա հաջորդ տարվա ապրիլից ոչ շուտ:

Նշվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է ձեռք բերել նոր կիսապաշտպանների:

Ավելացնենք, որ ավելի վաղ շարքից դուրս էր եկել Ֆրանսիս Կոկլենը: