Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է՝ ինչքան կվաստակի Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում»

Հայտնի են դարձել Խոսեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքած պայմանագրի որոշ մանրամասներ։

Հաղորդվում է, որ երեք տարվա պայմանագիրը, որ մասնագետը ստորագրել է անգլիական ակումբի հետ, նախատեսում է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։

Նաև նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ մի առաջարկ չի արել իսպանացուն, քանի որ արդեն իսկ իմացել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ձեռք բերված համաձայնության մասին։