Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մրցակցի անունը

Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը տեղի կունենա 2016թ. մարտին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ինքը՝ բռնցքամարտիկը:

«Սա տիտղոսի պաշտպանության համար հերթական մենամարտն է, մեքսիկացի բռնցքամարտիկ է, 25 մենամարտից ոչ մի պարտություն չի կրել, բոլորում հաղթել է»,- նշում է Արթուր Աբրահամը:

Աբրահամի հաջորդ մրցակիցը մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսն է: Մենամարտի անցկացման վայրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն տարբերակները երկուսն են՝ ԱՄՆ կամ Գերմանիա:

«Ես դեռ չեմ մտածում հաջորդ մենամարտի մասին, եթե այս պահից սկսեմ մտածել, ապա չեմ կարողանա հանգիստ քնել: Հիմա եկել եմ հանգստանալու, իսկ երբ սկսեմ մարզվել, կդիտեմ նաև նրա մենամարտերը, որպեսզի ամբողջովին մտնեմ բռնցքամարտիկի կենսակերպի մեջ»,-խոստովանում է բռնցքամարտիկը: