Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայկական ակումբների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները 2015 թվականին

Միհրան Մանասյանը 2015թ. Հայաստանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է  Խոսքը 2015թ. օրացուցային մեկ տարում անցկացված պաշտոնական մրցումներում խփած գոլերի թվի մասին է: Այս տարվա պաշտոնական մրցումներն իրենց մեջ ներառում էին 2014/15թթ.  ՀՀ առաջնության գարնանային և 2015/16թթ. առաջնության աշնանային  հատվածները, ՀՀ գավաթի 2015թ. կիսաեզրափակիչ ու եզրափակիչ և 2016թ. քառորդ եզրափակիչ հանդիպումները, Սուպերգավաթի մրցախաղը, եվրոգավաթների խաղերը, ինչպես նաև ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումները:

Միհրան Մանասյանը հայկական ակումբներում հանդես եկած ֆուտբոլիստներից առավել արդյունավետ գործեց 2015թ. պաշտոնական մրցումներում՝ ընդհանուր առմամբ խփելով 20 գնդակ: Դրանցից 17-ը նա իր օգտին գրանցեց ՀՀ առաջնություններում (5-ը` 2014/15թթ. առաջնության գարնանային, 12-ը՝  2015/16թթ. առաջնության աշնանային  հատվածում), 2-ը՝ ՀՀ գավաթի 2016թ. խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումներում, մեկ անգամ էլ աչքի ընկավ եվրոգավաթների մրցաշարում:

mihran-manasyan

Մանասյանից 4 գնդակով հետ մնաց շիրակցի Ժան Ժակ Բուգուհին, ով 2015թ. ընդամենը կես մրցաշրջան անցկացրեց Հայաստանում: Ինչպես հայտնի է, Բուգուհին մասնակցելով 2015/16թթ. առաջնության աշնանային հատվածի մեկնարկային խաղին, որում դարձավ գոլի հեղինակ, տեղափոխվեց Արմավիրի «Տորպեդո»: Բացի Բուգուհիից, 2015թ. ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում ընդգրկված խաղացողներից Հայաստանում կես մրցաշրջան են անցկացրել նաև Սեսար Ռոմերոն, Հեբեր Արաուխոն, Զավեն Բադոյանը, Լաերսիոն, Վարդան Պողոսյանն ու Գևորգ Կարապետյանը:

Ներկայացնում ենք 2015թ. ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցանիշները: Քանի որ նրանք Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում գոլի հեղինակ չեն դարձել, ուստի այդ սյունակները ստորև բերված աղյուսակում բացակայում են:

Ֆուտբոլիստ Ա Գ Ս Ե Ը
1 Միհրան Մանասյան 17 2 1 20
2 Ժան Ժակ Բուգուհի 13 3 16
3 Հեբեր Արաուխո 10 2 1 13
4 Զավեն Բադոյան 10 1 11
5 Լաերսիո 7 3 10
6 Նարեկ Բեգլարյան 8 2 10
7 Ռազմիկ Հակոբյան 6 3 1 10
8 Վարդգես Սաթումյան 7 2 9
9 Միգել Լոպես 8 1 9
10 Սեսար Ռոմերո 4 3 1 8
11 Կամո Հովհաննիսյան 7 1 8
12 Գևորգ Նռանյան 8 8
13 Դավիթ Հակոբյան 8 8
14 Վարդան Պողոսյան 8 8
15 Գևորգ Կարապետյան 7 1 8

Ա – Բարձրագույն խմբի առաջնություն, Գ – Հայաստանի գավաթ, Ս – Հայաստանի սուպերգավաթ, Ե – եվրոգավաթներ, Ը – ընդամենը

Ֆուտբոլասերներին անշուշտ կհետաքրքրի, թե օրացուցային մեկ տարում խփած գոլերի քանակով Հայաստանում ինչպիսին է ռեկորդային ցուցանիշը: Այն պատկանում է 2 ֆուտբոլիստի՝ Արման Քարամյանին և Արա Հակոբյանին, որոնք 50-ական գոլի հեղինակ են դարձել:

Arman-Karamyan-Armenia-during...-News-Photo-_50 գոլի սահմանագիծն առաջինը հատել էր «Փյունիկի» հարձակվող Արման Քարամյանը: Նա 2002թ. առաջնության հանդիպումներում 36 անգամ գրավել էր մրցակիցների դարպասները՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու, 9 գնդակ էր խփել ՀՀ գավաթի մրցախաղերում, 3 անգամ աչքի էր ընկել չեմպիոնների լիգայի հանդիպումներում, մեկական գոլ էլ խփել էր ՀՀ ազգային հավաքականում և «Համագործակցության գավաթի» խաղարկությունում:

2003թ. օրացուցային տարում Քարամյանի արդյունքը կրկնեց «Բանանցի» հարձակվող Արա Հակոբյանը: Այդ տարի նա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունների արդյունավետության բացարձակ ռեկորդ սահմանեց՝ դառնալով 45 գոլի հեղինակ: Արան 5 գնդակ էլ խփեց ՀՀ գավաթի մրցաշարում:

Ահա օրացուցային մեկ տարում պաշտոնական մրցումներում 30 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը: Քանի որ Սուպերգավաթի և երիտասարդական հավաքականի հանդիպումներում ստորև նշված ֆուտբոլիստները տվյալ մրցաշրջանում գոլ չեն խփել, ուստի աղյուսակում այդ սյունակները նշված չեն:

Ֆուտբոլիստ Ակումբ Ա Գ Ե ԱՀ ԱՊՀ Ը Թ
1 Արման Քարամյան «Փյունիկ» 36 9 3 1 1 50 2002
2 Արա Հակոբյան «Բանանց» 45 5 50 2003
3 Վահե Յաղմուրյան «Արարատ» 38 5 43 1992
4 Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 39 3 1 43 1994
5 Աշոտ Բարսեղյան «Բանանց» 34 6 40 1992
6 Գեղամ Հովհաննիսյան ՀՄԸՄ 26 6 1 33 1993
7 Կարեն Մարկոսյան «Արարատ» 29 3 32 1992
8 Անդրանիկ Հովսեփյան «Բանանց» 26 6 32 1993
9 Գեղամ Հովհաննիսյան «Վան» 28 4 32 1992
10 Ռաֆայել Հակոբյան «Իմպուլս» 29 2 31 1992
11 Արսեն Ավետիսյան «Փյունիկ» 22 5 3 30 1996

Ա – Բարձրագույն խմբի առաջնություն, Գ – Հայաստանի գավաթ, Ե – Եվրոգավաթներ, ԱՀ – ազգային հավաքական, ԱՊՀ – ԱՊՀ Համագործակցության գավաթ, Ը – Ընդամենը, Թ – թվական:

Նշենք, որ 1996թ. ՀՀ առաջնության սյունակում (Ա) Արսեն Ավետիսյանի հաշվին գրանցված 22 գոլերից 5-ը նա խփել է 1995/96թթ. առաջնության 2-րդ շրջանում, որն անցկացվել է 1996թ. մարտից մինչև մայիս, իսկ մնացած 17 գոլերի հեղինակ է դարձել նույն տարվա օգոստոսից մինչև հոկտեմբեր անցկացված 1996/97թթ. առաջնության առաջին շրջանի հանդիպումներում:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»