Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են «Արաբկիր» բժշկական կենտրոն

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը և Տարոն Ոսկանյանն այսօր այցելել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Անցնելով տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներով և մեկ առ մեկ զրուցելով երեխաների հետ, տղաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվերների փաթեթները հանձնել են երեխաներին, լուսանկարվել են, զրուցել են նրանց հետ, ինքնագրերով լուսանկարներ նվիրել: Ավելի քան մեկ ժամ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացրել են այն երեխաների հետ, որոնք ամանորի գիշերը դիմավորելու են բժշկական կենտրոնում:

Հավաքականի տղաներին միացել են նաև «Գլոբալ Շեյփերս» երիտասարդական կազմակերպության անդամները, որոնք «Ժպիտ մանուկներին» ծրագրի շրջանակներում հիվանդանոցում էին նույն առաքելությամբ: