Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի դեմ խաղից 2 օր առաջ Բենզեման խոսել է Վալբուենայի հետ

Հայտնի է դարձել, թե ինչ է ասել Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դատական լսումների ժամանակ:

«Վալբուենան իմ ընկերն է: Մենք միասին շատ ենք կատակում և միշտ փորձում օգնել իրար ամեն հարցում: Ես այդ տեսանյութի մասին իմացել եմ 3 շաբաթ առաջ:

Ես Մադրիդում ճաշում էի իմ ընկերոջ Կարիմ Զենատիի հետ (ով նույնպես առնչություն ունի այդ գործին), և ինչ-որ մեկը մեզ մոտիկացավ, որպեսզի  պատմի մեզ տեսանյութի գոյության մասին:

Ես Հայաստանի հավաքականի դեմ խաղից 2 օր առաջ խոսեցի Վալբուենայի հետ: Նա արդեն տեղյակ էր այդ տեսանյութի գոյության մասին: Ես հայտնեցի, որ նրան շանտաժի ենթարկած մարդիկ ցանկանում են հանդիպել իր փաստաբանի հետ:

Չգիտեմ, թե ինչու եմ նրան ասել, որ տեսել եմ այդ տեսանյութը, քանի որ իրականում ես այն երբեք չեմ տեսել:

Ես հիասթափված եմ, որ այս պատմությունը այսպիսի ընթացք է ստացել»,- ասել է Բենզեման: