Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում ուշացումով երկու բրոնզե մեդալ կունենա

Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ է գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Վերջինիս կողմից կատարված դոպինգ-թեստերի արդյունքում, 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք է ցույց տվել:

Նրանց թվում են եղել ծանրամարտի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ռուս գերծանր Ալեքսեյ Լյովչևը և 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը:

Հայ ծանրորդներ գերծանր Գոռ Մինասյանը և 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը հավակնում են երկամարտի արդյունքում ստանալ բրոնզե մեդալներ:

Կկատարվի ևս մեկ ստուգում, որի դրական պատասխանի դեպքում մարզիկները կվորակազրկվեն:

ՀԱՕԿ լրատվության բաժին