Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՈՒԵՖԱ-ի գրասենյակում՝ Նիոնում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի հավաքականները: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին Նիոնից տեղեկացրեց ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, 7-րդ խմբի մրցաշարը տեղի կունենա Հայաստանում 2016 թ. նոյեմբերի 10-ից 15-ը:

ՀՖՖ պաշտոնական կայք