Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՀՀ առաջնությունների 6 ռմբարկուներ, ովքեր ազգային հավաքական չեն հրավիրվել

Հայկական ֆուտբոլում մշտապես ուշադրության կենտրոնում են գտնվել արդյունավետ խաղով աչքի ընկնող, ռմբարկուի հատկանիշներով օժտված, գոլային հոտառություն ունեցող ֆուտբոլիստները: Նրանց թիվը հատկապես մեծ էր անցյալ դարի 90-ականներին, երբ Հայաստանի առաջնություններում հանդես էին գալիս տարբեր խաղամակարդակի ու պատրաստականությամբ մի խումբ թիմեր: Թիմերի խաղամակարդակների խիստ տարբերությունը հաճախ գերխոշոր հաշիվների գրանցման պատճառ էր դառնում:

Ցավոք, ներկայումս մատների վրա կարելի է հաշվել ՀՀ առաջնությունում արդյունավետությամբ աչքի ընկնող ֆուտբոլիստներին, որն էլ հանդիպումների նկատմամբ հայ ֆուտբոլասերների հետաքրքրության նվազման պատճառներից մեկն է:

Հայկական ֆուտբոլի ռմբարկուներից ոչ բոլորին է բախտ վիճակվել կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը: Նույնիսկ բարձր արդյունավետության և առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսի առկայության պայմաններում նրանք տարբեր պատճառներով չեն արժանացել ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը:

Հարկ է նշել, որ 2011թ. առաջնության լավագույն ռմբարկու, «Բանանցի» բրազիլացի հարձակվող Բրունո Կորեային (16 գոլ) և նախորդ մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներ՝  փյունիկցի Սեսար Ռոմերոյին և շիրակցի Ժան Ժակ Բուգուհիին (21-ական գոլ) ցանկության դեպքում էլ մարզիչները չէին կարող հավաքական հրավիրել, քանի որ նրանք Հայաստանի ընտրանիում հանդես գալու իրավունք չունեին:

«Վիվառո Նյուզը» ժամանակագրական կարգով ներկայացնում է առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած, սակայն ազգային հավաքական չհրավիրված ֆուտբոլիստներին:

Վահե Յաղմուրյան («Արարատ»)              38 գոլ (1992թ.)

Vahe Yaghmuryan

«Արարատի» հարձակվող Վահե Յաղմուրյանը, ով թիմի կազմում ելույթները սկսել էր դեռևս ԽՍՀՄ առաջնությունում, 1992թ. Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությունում աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ՝ 38 գնդակով արժանանալով լավագույն ռմբարկուի տիտղոսին: Դրան նպաստեցին ոչ միայն ֆուտբոլիստի խաղային բարձր որակները, այլև տարբեր խաղամակարդակի 24 թիմերի առկայությունը, որի պայմաններում նրանցից յուրաքանչյուրն առաջնությունում 34 խաղ անցկացրեց:

Արդեն առաջնության 2-րդ տուրում Յաղմուրյանը դրսևորեց ռմբարկուի իր հատկանիշները՝ 5 անգամ գրավելով Մարտունու «Ալաշկերտի» դարպասը, որին «Արարատը» հաղթեց 10:2 հաշվով: Իսկ հունիսի 11-ին «Հրազդան» մարզադաշտում Սևանի «Ախթամարի» հետ մրցավեճում Յաղմուրյանն արդյունավետության մինչ օրս նույնիսկ չկրկնված ռեկորդի հեղինակ դարձավ՝ 8 անգամ խոցելով մրցակցի դարպասը: Ի դեպ, այդ խաղում «Արարատն» էլ արդյունավետության յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ մրցակցին հաղթելով 18:0 հաշվով:

Առաջնության առաջին հատվածում Վահե Յաղմուրյանն անցկացրած 22 հանդիպումներում 30 գոլի հեղինակ էր դարձել: Ցավոք, սեպտեմբերի 23-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած մրցավեճում Վահեն վնասվածք ստացավ ու ստիպված էր բաց թողնել առաջնության հաջորդ 3 հանդիպումները:

Եվ հենց այդ ժամանակահատվածում էլ Հայաստանի նորաստեղծ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովը հրապարակել էր հոկտեմբերի 14-ին Երևանում Մոլդովայի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլիստների ցանկը:

Իհարկե, դժվար է ասել, թե արդյոք վնասվա՞ծքն էր հավաքական չհրավիրվելու պատճառը: Քանի որ հաջորդ 2 մրցաշրջաններում էլ 15 թիմերի մասնակցությամբ անցկացված առաջնություններում Վահե Յաղմուրյանը կրկին աչքի էր ընկել արդյունավետ խաղով՝ խփելով համապատասխանաբար 20 և 18 գնդակ, սակայն այդպես էլ գեթ մեկ անգամ չէր արժանացել հավաքականի մարզիչների ուշադրությանը:

1 2 3 4 5 6

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)