Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՀՀ առաջնության մասնակից թիմերի նախապատրաստական աշխատանքների ծրագրերը

Ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո մասնակից թիմերը մեկնել են վաստակած հանգստի: «Վիվառո Նյուզը» պարբերաբար ընթերցողներին կտեղեկացնի թիմերի նախապատրաստական աշխատանքների ընթացքի, տրանսֆերային նորությունների մասին: Առաջին հրապարակումը վերաբերում է ակումբների՝ առաջնության գարնանային հատվածի նախապատրաստության ծրագրերին, թիմերի կազմերում արդեն տեղի ունեցած փոփոխություններին:

«Ալաշկերտ»

Ալկաշ

Առաջնության գարնանային հատվածի նախապատրաստությունն «Ալաշկերտը» կսկսի դեկտեմբերի 17-ից՝ մարզվելով «Միկա» մարզահամալիրում: Պարապմունքները կանցկացվեն մինչև դեկտեմբերի 27-ը, որոնք կընդմիջվեն Ամանորի տոների ժամանակ: Մարզումները կվերսկսվեն հունվարի 8-ից:

Հունվարի 17-29-ը «Ալաշկերտն» ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի Ծաղկաձորում, որտեղ հիմնական շեշտը կդրվի ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստության բարելավման, արագաուժային հատկանիշների զարգացման վրա:

Հաջորդ 2 հավաքները նախատեսված են արտերկրում, առայժմ վայրը որոշված չէ: Փետրվարի 1-11-ը կայանալիք հավաքի ընթացքում նախատեսված է ստուգողական 2 հանդիպում անցկացնել: 3 խաղ էլ ալաշկերտցիները կանցկացնեն փետրվարի 16-28-ը կայանալիք հաջորդ հավաքի ընթացքում:

Վերջին 2 հավաքների ընթացքում հիմնական ուշադրությունը կդարձվի ֆուտբոլիստների խաղային որակների բարելավմանը, տեխնիկատակտիկական պատրաստությանը: Հնարավոր է, որ այդ հանդիպումների ժամանակ թիմում նոր ֆուտբոլիստներ փորձարկվեն: Իսկ առայժմ «Ալաշկերտում» փոփոխություններ չկան:

1 2 3 4 5 6 7 8