Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Գուշակիր ֆուտբոլային ուղին» – Վիկտորինայի արդյունքները

«Վիվառո Նյուզը» ամփոփում է իր երկար ձգված ու տեխնիկական խնդիրներով ընդհատված վիկտորինայի արդյունքները: Եվս մեկ անգամ հայցում ենք մասնակիցների ներողամտությունը: Մենք իսկապես ցանկանում ենք հետաքրքիր ժամանց ու արդար մրցակցություն ապահովել մեր այցելուների համար, ինչն այնքան էլ դյուրին ու հեշտ գործ չէ, այլապես նման խաղեր ու մրցույթներ կանցկացվեին շատ տեղերում:

Այսպես, ներկայացնում ենք մեր վերջին վիկտորինայի ճիշտ պատասխանները`
1. Ֆերնանդո Կոուտո, 2. Յեսպեր Գրոնկայեր, 3. Ֆիլիպ Կոկու, 4. Լոթար Մաթեուս, 5. Բուդեվին Զենդեն, 6. Ֆաբրիցիո Ռավանելի, 7. Ստիվեն Պիենար, 8. Լուիս Սահա, 9. Ջոն Քարյու, 10. Ֆերնանդո Մորիենտես:

Ներկայացնում ենք առավելագույն միավորներ հավաքած և մրցույթի պահանջները կատարած մասնակիցների հնգյակը, ովքեր կստանան մեկական գնդակ: Հաղթողներին խնդրում ենք շտապ կապ հաստատել մեր ֆեյսբուքյան էջի հետ` մրցանակը ստանալու համար:

2015-12-29 13_39_34-Document4 - Word

Նշենք, որ տվյալ հնգյակում հաշվի են առնվել մինչև 21:20 պատասխաններն ուղարկած մասնակիցների արդյունքները:

Բոլոր արդյունքները հասանելի է այստեղ:

Մյուս մասնակիցներին շնորհակալություն ենք հայտնում մասնակցության համար: Նմանատիպ մրցույթները շարունակական են լինելու: