Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գրիզմանը ՝ «Չելսիի» տրանսֆերային նպատակ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողական կիսապաշտպան Անտուան Գրիզմանը առաջիկա ձմեռային տրանսֆերտային պատուհանի ժամանակ կլինի «Չելսիի» գլխավոր «թիրախը»:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նոր ֆուտբոլիստ է փնտրում, ով կուժեղացնի հարձակման գիծը և Գրիզմանը նրանցից մեկն է:  Ֆրանսիացու հրաժարագինը կազմում է 79 մլն եվրո: Նշվում է, որ Ռոման Աբրամովիչը պատրաստ է այդքան գումար ծախսել թոփ 4-ում հայտնվելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Գրիզմանը  14 հանդիպումներում խփել է 7 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: