Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ղազախստանի հավաքականի մարզչին կընտրեն երկրպագուները՝ ինտերնետային քվեարկությամբ

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագային քվեարկություն է սկսել երկրի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին ընտրելու համար։

Ըստ ՂՖՖ-ի նախագահ Երլան Կոժագապանովի խոսքերի՝ քվեարկությունը երկու փուլով կանցնի, որոնց ընթացքում առաջադրված կլինեն ղազախ ու արտասահմանցի մարզիչների թեկնածություններ։ Նրանց անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 26-ին։

Երկրորդ փուլում առաջինի արդյունքների հիման վրա թեկնածուների վերջնական ցուցակ կկազմվի։ Քվեարկությունը կանցկացվի միանգամից մի քանի ինտերնետային կայքերում։ Առաջին փուլը սկսվելու է երկուշաբթի օրը, իսկ երկրորդ փուլը՝ հունվարի 1-ին։