Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գևորգ Հովհաննիսյանը «Շիրակի» ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում

Առաջնության 15-րդ տուրում «Գանձասար Կապանի» հետ մրցավեճում շիրակցի Գևորգ Հովհաննիսյանը հարազատ ակումբի մարզաշապիկով 215-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Ֆուտբոլային ողջ կարիերան «Շիրակում» անցկացրած 32-ամյա պաշտպանն ընդգրկվեց թիմի կազմում բարձրագույն խմբում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների տասնյակում: Նա ցանկից դուրս թողեց «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին, ով գյումրեցիների կազմում մասնակցել է առաջնության 214 խաղի:

Գևորգ Հովհաննիսյանը «Շիրակում» ելույթները սկսել է 2005թ.` նորամուտը նշելով ապրիլի 30-ին «Բանանցի» հետ կայացած խաղում: Անցած 10 տարիների ընթացքում փորձառու պաշտպանը հավատարիմ է մնացել հարազատ ակումբին՝ սիրով ու նվիրվածությամբ շարունակելով ելույթները «Շիրակում», դառնալով թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Ահա «Շիրակում» ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով լավագույն տասնյակում ընդգրկված ֆուտբոլիստների ցուցանիշները:

Տեղ Ֆուտբոլիստ Խաղ Մրցաշրջան
1. Հովհաննես Թահմազյան 378 1992-2003, 2007-2011թթ.
2. Գագիկ Մարգարյան 295 1992-2005թթ.
3. Արարատ Հարությունյան 295 1995-2004, 2007-2012/13թթ.
4. Տիգրան Դավթյան 285 2000-2004, 2009-2014/15թթ.
5. Անդրանիկ Բարիկյան 274 2001-2015/16թթ.
6. Ռայմոնդ Զադուրյան 264 1992-2004, 2006-2008թթ.
7. Կարեն Գ. Խաչատրյան 245 1999-2011թթ.
8. Կարեն Ալեքսանյան 232 1999-2003, 2011-2015/16թթ.
9. Հենրիկ Բատիկյան 222 1997-2009թթ.
10. Գևորգ Հովհաննիսյան 215 2005, 2007-2015/16թթ.

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)