Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստացել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստացել:

Պորտուգալիայի առաջնության առաջատար «Սպորտինգի» դեմ խաղում Ղազարյանը մրցակցի կողմից հարված է ստացել իր աջ ոտքին և վնասվածքի պատճառով փոխարինվել է 35-րդ րոպեին: Խաղը ավարտվել է «Սպորտինգի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Երկուշաբթի Ղազարյանը բժշկական զննում կանցնի՝ պարզելու համար վնասվածքի լրջությունը: