Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գերմանիայի գավաթ: Հայտնի դարձան 1/4 եզրափակչի զույգերը

Երեկ ավարտվեցին Գերմանիայի գավաթ 1/8 եզրափակչի հանդիպումները: Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»: Հյուրերի կազմում աչքի ընկան Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը:

Հաջորդ փուլում Դորտմունդի «Բորուսսիան» կխաղա «Շտուտգարտի» հետ, իսկ Պեպ Գվարդիոլայի սաները կհանդիպեն Բունդեսլիգայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Բոխումի» հետ:

1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքները:

«Բոխում» – «Բավարիա»

«Շտուտգարտ» – «Բորուսսիա» Դորտմունդ

«Հայդենհայմ» – «Հերտա»

«Բայեր» – «Վերդեր»

Ավելացնենք, որ առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 9-ին և 10-ին: