Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալը զույգը կարճ ծրագրից հետո 4-րդն է

Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը Զագրեբում ընթացող «Golden Spin of Zagreb 2015»-ի կարճ ծրագրից հետո հավաքած 48,26 միավորով 4-րդ հորիզոնականում են, առաջին տեղում Իտալիան ներկայացնող Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:

Հայաստանը ներկայացնող զույգն ազատ ծրագրով հանդես կգա դեկտեմբերի 5-ին: «Golden Spin of Zagreb 2015» ընդգրկված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում:

«Golden Spin of Zagreb 2015» մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կեզրափակվի դեկտեմբերի 5-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին