Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆրանսիայի վարչապետ. «Բենզեման պետք է հեռացվի ազգային հավաքականից»

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման,ով կապ ունի իր թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժելու մեջ, պետք է հեռացվի իր երկրի ազգային հավաքականից:

«Եթե ես հայտնվեի այդպիսի իրավիճակում, ապա ես միանգամից հրաժարական կտայի: Մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստները ինչ-որ չափով շատերի համար օրինակ են ծառայում: Եթե խաղացողը չի կարողանում իրեն կառավարել, ապա հավաքականը նրա տեղը չէ»,- ասել է Վալսը:

Ավելացնենք, որ նոյեմբերի 5-ին Բենզմեյաի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել: Վերջինս մեղադրվում է իր թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժելու մեջ: