Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆլորենտինո Պերես. «Ռեալը» մեղավոր չէ, քանի որ…»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը լրագրողների հետ հատուկ հանդիպման ընթացքում բացատրություն է տվել «Կադիսի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հիշեցնենք, որ Դենիս Չերիշևը, ով «Վիլյառեալի» կազմում Գավաթի նախորդ խաղարկությունում երեք դեղին քարտ էր ստացել, իրավունք չուներ մասնակցել երեկ տեղի ունեցած խաղին։

«Մենք հենց նոր ավարտել ենք տնօրենների խորհրդի նիստը, և բոլորս այն կարծիքին ենք, որ «Ռեալ Մադրիդը» ոչ մի մեղք չունի այս իրավիճակում ու չի կարող պատժվել։ Դրա համար կա շատ հստակ մեկ պատճառ։ Ըստ ԻՖՖ կարգապահական կանոնակարգի 41-րդ հոդվածի 2-րդ կետի՝ պատիժը ճանաչվում է անվավեր, եթե պատիժը կրող անձը անձնապես չի տեղեկացվում դրա վերաբերյալ։

Իսկ ինչպես գիտենք, Դենիս Չերիշևին համապատասխան մարմիններից ոչ ոք տեղյակ չի պահել, որ նա իրավունք չունի դաշտ դուրս գալ։ Նույնիսկ «Վիլյառեալից» մեզ չեն հայտնել պատժի առկայության մասին։ Այնպես որ, խախտվել է կանոնակարգի առանցքային դրույթներից մեկը, և պատիժը չի կարող համարվել վավեր։

Ինչ վերաբերվում է Ռաֆայել Բենիտեսին, ապա նա այս իրավիճակում մեղավոր չէ, քանի որ չէր կարող իմանալ որակազրկման առկայության մասին։ Հիմա մենք պետք է պարզապես սպասենք ու տեսնենք, ինչ որոշում կկայացնեն կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ»,- նշել է Պերեսը։


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին