Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆաբիո Կապելո. «Ոսկե գնդակը» տարօրինակ մրցանակ է»

Մադրիդի «Ռեալի», «Միլանի», «Յուվենտուսի» ու «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակ» մրցանակի մասին։

«Կարող եմ ասել, որ «Ոսկե գնդակը» տարօրինակ մրցանակ է։ Այն գրեթե միշտ բաժին է հասնում հարձակվողների, քանի որ նրանց վրա ավելի մեծ ուշադրություն է սևեռված։

Երբ ես մտածում եմ այն մասին, որ Բարեզին ու Մալդինին ոչ մի անգամ չեն արժանացել այդ մրցանակին, ինձ թվում է, որ աշխարհը խելագարվել է»,- ասել է իտալացի մասնագետը։

Նշենք, որ այս տարի ևս մրցանակը կստանա հարձավող, քանի որ հավակնորդների եռյակում են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն ու Նեյմարը։