Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Էսպանյոլը» պաշտոնանկ արեց մարզչին. հայտնի է նոր մարզչի անունը

Այսօր «Էսպանյոլը» պաշտոնական հայտարարությամբ հաստատեց, որ թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսը պաշտոնանկ է արվել։

Նման որոշման պատճառը թիմի ցուցադրած դժգույն խաղն ու վատ արդյունքներն են։ 15 տուրերից հետո կատալոնական ակումբը վաստակել է 17 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։

Թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ռումինացի մասնագետ Կոնստանտին Գիլկեն, ով մինչ «Էսպանյոլը» գլխավորելը աշխատել է ռումինական «Ստյաուայում»։ Հատկանշական է, որ 1997-2001 թվականներին նա հանդես է եկել «Էսպանյոլի» կազմում։